Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 19.02.2022 - 06.03.2022

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծ Հաշվի առնելով, որ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 5‑րդ մասի համաձայն՝ սահմանված կարգով պաշտոնապես հրապարակված և ուժի մեջ մտած փոփոխություններ կամ լրացումներ նախատեսող նորմատիվ իրավական ակտում փոփոխությունների կամ լրացումների մասով փոփոխություն կամ լրացում չի կատարվում, իսկ սույն դեպքում առաջարկվող փոփոխությունը չի հանդիսանում Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում ՝ ՀՕ-27-Ն օրենքով փոփոխվող կամ լրացվող դրույթներում կատարվող փոփոխություն, առաջարկվում է ՀՕ-27-Ն օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերում «մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը» բառերը փոխարինել «մինչև 2024 թվականի հունվարի 1-ը» բառերով։
0 4163

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 30.04.2020 - 15.05.2020

«Պետական սեփականություն հանդիսացող հատուկ մշակված համակարգի (բջջային հավելված) տեխնիկական բնութագիրը (նկարագրությունը, ինտերֆեյսը) և դրանից օգտվելու կարգը սահմանելու մասին» ՀՀ Կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքի (այսուհետ՝  Օրենք) 7.3-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի կիրարկումն ապահովելու անհրաժեշտությամբ:
2 6705